Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՈՒսուցիչների 90 տոկոսը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում

ՈՒսուցիչների 90 տոկոսը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում
03.04.2014 | 21:04

«Ես անցկացրել եմ բազմաթիվ սիմինարներ լեզվի և գրականության ուսուցիչների հետ, և իմ տպավորությունը հետևյալն է. Հայաստանի մարզերում ուսուցիչների 90 տոկոսը բուհն ավարտելուց հետո գիրք չի կարդում, ինքնակրթությամբ չի զբաղվում: Պատճառաբանում են, որ նոր գրքերը, ամսագրերը չեն հասնում դպրոցի գրադարան: ՈՒ չնայած տեխնիկան փորձում է լրացնել այդ բացը, դրանից նույնպես քչերն են օգտվում»,- այսօր «Իրատես de facto» ակումբում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: Անդրադառնալով ժամանակակից գրականությունը ուսումնական ծրագրերում ներառելու խնդրին` գրաքննադատը նշեց, որ եթե մի օր դառնար նախարար, իր առաջին քայլերից մեկը կլիներ ամբողջ բուհական գրականության դասավանդման և դպրոցական ծրագրերի վերանայելը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ